Մարտի 11-ից Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կմոտենա և նույնիսկ կգերազանցի +20 աստիճանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։