«Տիկին Թովմասյան, ինչի՞ եք ագրեսիվ, երեխաներ են նստած»․ Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանին

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իր ձայնի իրավունքը զիջում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։

«Մարդ, որի խոսքի ազատությունը սահմանափակված է դատարանի վճռով, իսկ ի՞նչ է տեղի ունեցել․ Էդգար Ղազարյանը քննադատել է հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի կանոնակարգի քննարկման և ընդունման ընթացակարգը և այդ ընթացքում հնչեցրել է կոնկրետ քաղաքական գնահատականներ։ Եվ ահա, Վահե Գրիգորյանը որոշել է, որ ամիսներ հետո պետք է դիմի դատարան և արգելի, որպեսզի Էդգար Ղազարյանը խոսի իր մասին, քննիչների մասին, դատավորների մասին։ Աբսուրդ մի որոշում, որը նշանակում է, որ Վահե Գրիգորյանը, որը գնացել է Ստրասբուրգ, Հայաստանում լռեցրել է ազատ խոսքը։ Նա իրավիճակ է ձևավորել, որի արդյունքում քաղաքական բռնաճնշումներ են իրականացվում, քաղաքական գործչի նկատմամբ»,-նշեց պատգամավորը։

Թագուգի Թովմասյանի ելույթից հետո նիստերի դահլիճից ռեպլիկ հնչեց, որի նա արձագանքեց․ «Լռե՛ք, հա»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց նրան ասելով՝ ինչի՞ եք ագրեսիվ, երեխաներ կան նստած։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել