Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ քաղաքականության մեջ ասել այն, ինչ մտածում ես, այդքան էլ պուպուլյար չի։
«Եկեք այսօր խախտենք այդ տաբուներն էլի, եկեք մենք խախտենք դա ու ազնիվ մի հարց տանք մեզ․ մենք իրո՞ք ուզում ենք, որ Հայաստանում չլինի խաղամոլություն, թե՞ մենք ուզում ենք, որ բուքմեյքերական ընկերություններն, օրինակ, 5 միլիարդի փոխարեն 10 միլիարդ հարկ վճարեն։ Մեզ համար կարևոր է այն, որ երկրում չլինեն խաղամոլներ, թե կարևոր է, որ որևէ ձևով հարկերն ավելանան, եթե կարևոր է առաջինը, այնքան հեշտ է այդ լուծումը՝ վարվել Ամերիկայի Միացյալ նահանգների պես, արգելել առցանց բոլոր հարթակները, Հայաստանի մարզերից մեկը դարձնել «Լաս Վեգաս»։ Ուզում են խաղան, թող գնան, ընդեղ խաղան»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։