Փետրվարի 28-ին կայացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթ, որում հաղթող է ճանաչվել Մարիաննա Բաղինյանը։
Նշենք, որ Մարիաննա Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ։
Ավելի վաղ մրցութային խորհուրդը ԿԿՀ անդամի թափուր տեղի համար երկու թեկնածու էր առաջադրել, որոնցից միայն մեկն էր ընտրվել։