Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

Երևան քաղաքում՝ մարտի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Մարտի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` մարտի 3-ի երեկոյան, 4-ցերեկն առանձին շրջաններում, 4-գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Մարտի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 3-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 15-18մ/վ, մարտի 4-ին և 6-ին՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը 3-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել