Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Երևան քաղաքում՝ փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։
Հանրապետության տարածքում` փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
