Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ 2023թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2023թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: