«Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ է եղել»․ Քոչարյանն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի հարցին

Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ դեպարտամենտի կողմից գաղտանզերծված փաստաթղթերի, տարածքային փոխանակման, Մեղրիի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ամբողջ բանակցային գործընթացը մինչև 1999 թվականին եղել է այնպես, որ համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից, ինչ առաջարկ բերում էին, դրանով փորձում էին ինքնորոշման իրավունքը կապել տարածքային ամբողջականության հետ։

«Վաշինգտոնում Ալիևն ինձ ասում է՝ եկեք իրարից անջատվենք, և այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը համանախագահողների կողքին, մտածում էի՝ եթե Ալիևն այդ հարցը բարձրացնի համանախագահողների առջև, ուրեմն մենք այս կաղապարված վիճակից դուրս ենք գալու։

․․Ես այդ փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարություն ուներ այս հարցում, չի եղել, Թուրքիան երբևիցե չի երևացել, 2 անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես թեմա չի քննարկվել։

Ասում են՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր որոշ մանրամասնություններից, նա տեղյակ էր ամեն ինչից, Վազգեն Սարգսյանը երկրի վարչապետն էր, որը խորհրդարանում ուներ մեծամասնություն, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել