Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«- Ցենտռ, ցենտռ, Ամերիկայի այցը չի ստացվում:
– Շատ լավ է, կգրեք խայտառակ իշխանություն է:
– Չէ, բայց ոնց որ գնում ա ԱՄՆ, բայց նախագահը կամ փոխնախագահը չեն ընդունելու:
– Շատ լավ է, կգրեք՝ խայտառակ այց էր:
– Սպասեք, սպասեք, բայց ընդունել ա:
– Շատ լավ է, կգրեք՝ խայտառակ հանդիպում էր:
Հ.Գ. Հինգերորդ շարասյուն, էս ինչ աստիճան եք դուք ատում ձեր երկիրն ու քաղաքացուն, որ պատրաստ եք էս աստիճան մեդիատեռորի»: