Եթե գյուղական բնակավայրում դպրոցը չունի համապատասխան առարկայի մասնագետ, կրթությունը կարող է կազմակերպվել հեռավար․ նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը ավելի հստակեցված ընթացակարգով իրականացնելու նպատակով։

Նշվում է՝ եթե գյուղական բնակավայրում հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ, կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով կարող է կազմակերպվել հեռավար կրթություն՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը:

Հիմնավորման մեջ նշված է, որ գյուղական բնակավայրերում հեռավար կրթության իրականացման ծրագիրը մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից նպատակաուղղված է կրթության շարունակականությունը ապահովելուն, եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գյուղական բնակավայրերում ուսուցչի թափուր տեղերը տևական ժամանակ  չեն համալրվում: Իսկ քաղաքային բնակավայրերում խնդիրը կարգավորելի է համարվում: Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է ներկայում իրականացվող հեռավար կրթության իրականացման ծավալների իրատեսական հնարավորություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել