Ապօրինի զենք-զինամթերք պահելու համար Կոտայքում ձերբակալվել է 48-ամյա տղամարդ

Կոտայքի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Գեղիի 48-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է զենք և զինամթերք, հայտնում են ոստիկանությունից։

Հունվարի 30-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նրա տանը. հայտնաբերել է ինքնաձիգի քսանյոթ փամփուշտ և հրացան:
48-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել