Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել. CNN

Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել:

Այս մասին գրում է CNN-ը՝ Լոս Անջելեսի շրջանի իշխանություններին հղումով։ 11 մարդ զոհվել է Իտոնի շրջանում, հինգ մարդ՝ Պալիսադեսում` հրդեհից տուժած տարածքում։

Այրվել է մոտ 157 հազար 83 քառակուսի կիլոմետր տարածք։ Տարհանված մարդկանց թիվը հասել է 153 հազարի։

Հրշեջները հայտարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղանյացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։

Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ քամու արագությունն այս օրերին պիտի նվազի, ինչը փոքր-ինչ կհեշտացնի հրշեջների աշխատանքը։

Հիշեցնենք՝ Լևոն Ազիզյանը ավելի վաղ հայտնել էր, որ չոր, շատ տաք և քամոտ եղանակը նպաստում է հրդեհների տարածմանը։ Տարվա սկզբից Լոս Անջելեսում տեղումներ չեն եղել, անցյալ դեկտեմբերին թափվել են միայն ամսական նորմայի մոտ 1%-ի չափով տեղումներ, իսկ վերջին 4 օրվա ընթացքում ջերմաստիճանը +22°-ից բարձր է եղել։ Միաժամանակ շարունակում են փչել Սանտա-Անայի քամիները՝ ուղղված Կալիֆոռնիայի և Նևադայի ներքին շրջանների անապատներից մինչև Խաղաղ օվկիանոս։ Նրանք կրում են չոր և տաք օդային զանգվածներ և ստեղծում են պայմաններ, որոնց դեպքում փոքրիկ կայծը կարող է վերածվել մոլեգնող կրակի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել