Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ընտանեկան փոդքաստի» 2-րդ թողարկմանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ քննարկել է ամանորյա իր ուղերձը, քանի որ դա ամանորյա իր ուղերձներից ամենադիտվածն է եղել։
Վարչապետը կնոջից հետաքրքրվեց, թե ըստ նրա՝ ինչո՞ւ է այդ ուղերձն ամենադիտվածը։
Աննա Հակոբյանը նշեց, որ «իրական Հայաստանի» տեսլականը շատերին է հետաքրքրում և շատերն են պաշտպանում այդ գաղափարախոսությունը։
«Իրական Հայաստանը իրական տարածաշրջանի մեջ է։ Ինչպես Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախիից այս կողմ, Արևմտյան Հայաստան էլ չի կարող լինել Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանը Արաքս գետի մոտ ավարտվում է»,-ասաց վարչապետը։