Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի ժողովուրդ, սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որը առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին, կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել 3-րդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում։ Ո՞վ է մեղավոր։ Ինչու՞մ է մեղավոր և ով ինչում է մեղավոր։ Եվ սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առանջային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով։
Նրա խոքով՝ պետք է անել վերջնական հետևություններ, պետք է գալ հետևությունների, պետք է հասկանալ՝ ինչ և ինչու է տեղի ունեցել։
«Այստեղ խնդիրը միայն բանավեճի մեջ չէ, այլև սեփական ժողովրդին, սեփական պատմությունը մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու հնարավորություն տալու կամ այդ հնարավորությունից զրկելու մասին է»,-նշեց նա և կոչ արեց՝ ևս մեկ անգամ մտածել բանավեճի հրավերի մասին։
Վարչապետն ասաց, որ ինքը վճռական է և այդ խոսակցությունները տանելու է մինչև վերջ։
Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։
Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այդ հայտարարություններին, նշել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները:
Մանրամասները՝ տեսանյութում։