ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակից պատասխանել են Փաշինյանին

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակից պատասխանել են Փաշինյանի` 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին գրառմանը․

«Վաղուց պարզ է, որ Փաշինյանը ստախոսության բացարձակ չեմպիոն է: Նույն հաջողությամբ կարող է հայտարարել, թե Արցախյան շարժման մեկնարկից ի վեր պայքարել ենք Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակելու համար»,- գրել է ՀՀ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, և վերջ, գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։ Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը»,-գրել է նա։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում նշել է․ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել