«Սխալ կարծրատիպ կա, որ ՀԿ-ների պետության հակառակ կողմում են կանգնած»․ Սաթիկ Բադեյան

Այս հոդվածը «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ» շարքի հերթական նյութն է: Շարքն իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Շարքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ՔՀԿ-ների ֆինանսավորման արդյունավետ մոդելները, բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս հարցի շուրջ և նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը նշվում է, որ ՀԿ-ի ստեղծման հիմքում ընկած է եղել երկու խոշոր հիմնախնդիր. Սևանա լճի էկոլոգիապես կատվածահար վիճակը և ափամերձ համայնքների խորացող աղքատությունը, սոցիալտնտեսական ծանր վիճակը։

«Իրականում այս երկու հիմնախնդիրները սերտորեն կապված են, որովհետև Սևանը այդ տարածաշրջանի, հատկապես ափամերձ շրջանի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրն է, որքան լճի էկոլոգիական վիճակը վատանում էր, այդքան ավելի պակասում էին եկամուտները, դրանից «հարձակումը» լճի վրա ավելանում էր»,-նշեց նա։

ՀԿ-ի նախագահի խոսքով՝ կազմակերպության նպատակն է եղել այդ երկու հիմնական խնդիրը լուծել։

«Լճի ջրից հավելյալ ջրառի արդյունքում մեր աչքի առաջ այն փոքրանում էր։ Ավելի կոնկրետացավ մեր գործունեությունը»,-հավելեց Սաթիկ Բադեյանը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը ֆինանասական կայունության խնդիր ունի, որը բերում է նաև ռեսուրսների, կադրերի արտահոսքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սույն տեղեկատվական նյութը/հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել