Երեկ ՔՊ իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես թվերով եւ փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երեւանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել եւ զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաեւ փաստորեն հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։
Այս մասին գրառում է կատարել Հայկ Մարությանը։
«Հիմա, մեր իրականացրած ստորագրահավաքի արդյունքում եւ երեկվա բանավեճի արդյունքում պահանջո՛ւմ ենք, այս անգամ ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից եւ պահպանել 1 ուղեւորության համար մինչև 100 դրամ սակագինը։
Եթե այս պահանջը անտեսվի, կստացվի, որ ՔՊ-ն արհամարհում է հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը։
Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը եւ բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։
Եվ մենք միանալու ենք այդ բոյկոտին»,-նշել է Մարությանը։