Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը. Հայկ Մարության

Երեկ ՔՊ իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես թվերով եւ փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երեւանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել եւ զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաեւ փաստորեն հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։

Այս մասին գրառում է կատարել Հայկ Մարությանը։

«Հիմա, մեր իրականացրած ստորագրահավաքի արդյունքում եւ երեկվա բանավեճի արդյունքում պահանջո՛ւմ ենք, այս անգամ ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից եւ պահպանել 1 ուղեւորության համար մինչև 100 դրամ սակագինը։

Եթե այս պահանջը անտեսվի, կստացվի, որ ՔՊ-ն արհամարհում է հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը։

Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը եւ բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։

Եվ մենք միանալու ենք այդ բոյկոտին»,-նշել է Մարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել