Ալիևը հայտնել է օկուպացված Արցախում մնացած հայերի թիվը

Ալիեւը հայտարարել է, որ օկուպացված Արցախում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ երկու ամիս առաջ այնտեղ մոտ 20 մարդ էր մնացել։

«Ովքեր մնացին, նրանք դեռ սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից, Սոցապնախարարությունից, բուժումը, սննդով ապահովումը, կյանքն այնտեղ լիովին ապահով է»,-նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ վերջերս օկուպացված Ստեփանակերտում հայ կին էր մահացել, ում դին մինչ օրս Ադրբեջանը ՀՀ-ին չի հանձնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել