«Բնությունը մարդուց վրեժ է լուծում»․ նկարիչ Արսեն Սարգսյան

Արսեն Սարգսյանը նկարում է փոքր տարիքից, ասում է՝ իրեն ինչ հիշում է՝ նկարում է։ Փոքր տարիքում նկարել սկսել է խմբակներից, իսկ հիմա սովորում է Գեղարվեստի ակադեմիայում։ Նկարելու հստակ ոճ չի ընտրել․ համադրում է աբստրակտ և ռեալիստական ոճերը։

«Նկարելիս ավելի շատ մտածում եմ կյանքի մասին, վերջում տեսնում եմ՝ նկարն իմ մտքերի հետ կապ ունի»,- ասում է նկարիչը։

Արսենի նկարներում շատ են շենքերը։ Իր խոսքով՝ նկարում է հին ու նոր քաղաքները։

«Նկարում եմ հին քաղաքի ոճային տեսքը, իսկ նոր քաղաքներն ավելի մոդերն են, բայց իրենց մեջ արվեստը չկա»,- պատմում է նա և ավելացնում, որ իր նկարներով մարդկանց ուզում է ցույց տալ արվեստը կառույցների, շենքերի նկատմամբ։

Նկարում է նաև հայրենիքի մասին։ Ասում է՝ երբ մարդ լքում է իր բնօրրանը, այնտեղ բնությունը փորձում է իշխել մարդուն։

Մանրամասները՝ տեսանյությում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել