Պաշտոնատար անձինք սկսել են ԿԿՀ ներկայացնել այլ անձանց կողմից սատցած նվերները, դրանց արժեքը, նվիրատուի տվյալները, նվերի ստացման առիթը։
Վերջին 3 ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլք հանձնաժողով են ներկայացրել իրենց ստացած նվերները։
Iravaban.net-ը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված տվյալները, որոնք վերաբերում են այդ նվերներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբեր ամսվա համար հետևյալ նվերներն է ներկայացրել։
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ստացել է այս նվերները․
- Աշխատանքի անունը՝ «Քնքշանք և սեր»,
- Կաշվե քանդակ, որը մի կողմից պատկերում է Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցոն, որը խաղաղության, մարդկության և բնության հանդեպ հարգանքի խորհրդանիշն է, իսկ մյուս կողմից՝ աղտոտվածության վտանգված աշխարհի պատկերը։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 37 հազար 978 դրամ։
Պաշտոնական այցով Հայաստան հյուրընկալված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայից ստացել է ճարմանդ՝ 3 զույգ, 925 հարգի արծաթ, քարերով, քարերը՝ սաթ, օնիքս։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 74 հազար 577 դրամ։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբեր ամսվա ընթացքում հետևյալ նվերներն է ստացել։
Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից հուշանվեր-ափսե, գրչատուփ-ժամացույց, 2 մետաղադրամ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Տաջիկստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից մետաղադրամների հավաքածու և առանձին մետաղադրամ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Բելառուսի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
ՌԴ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազությունը խորհրդանշող թվով 2 նկարների շարք։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում ՌԴ պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
Ղազախստանի գլխավոր դատախազի կողմից նվեր, ապակյա հուշանվեր-արձանիկ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Ղազախստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության կողմից փայտե զարդատուփ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում քարտուղարության հետ երկկողմ հանդիպում։
Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից փայտե զարդատուփ, հուշանվեր-ափսե, հուշանվեր-վահան, 2 նկար։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Ուզբեկստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից հուշանվեր ափսե։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Ղրղզստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության դեսպանությունից թեյնիկի, բաժակների և թեյերի հավաքածու։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինի երկկողմ հանդիպում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կազմակերպվող ընդունելության ժամանակ Վիլյամ Սարոյան հիմնադրամի ղեկավարից ստացել է Սարոյանի կողմից նկարված գրաֆիկական աշխատանք և նրան նվիրված նամականիշ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 577 հազար դրամ։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Գլխավոր դատախազությունից Հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ տարեդարձի առթիվ ստացել է «Գնոմոն» տեսակի ժամացույց, արծաթե 925 հարգի, քաշը՝ 7,23 գ, գոտին՝ բնական կաշվից, մուգ կապույտ գույնի, հատկություններ՝ ամսաթվի ցուցադրություն, երկարությունը՝ 22 սմ
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 94․000 դրամ։
Հիշեցնենք՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման կարգը ներդրվել է ավելի վաղ։
Հայաստանը մի շարք միջզագային պարտավարություններ ունի ստանձնած ռեեստրի ներդրման հետ կապված։
ԻՀԱ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշում է․
«Դեռևս 2022 թթ․ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ներդրվեց նվերների հաշվառման և հանձնման իրավակարգավորումը, այդ թվում նաև նվերների հաշվառման ռեեստրի ներդրման իրավական հնարավորությունը։ Փոփոխությունից շուրջ 2 տարի է անցել, բայց, ցավոք, որպես այդպիսին, որևէ ռեեստր չի ներդրվել․ սովորական Excel ֆայլ մշակելը, այն Google drive-ում տեղադրել և հրապարակելը չի կարող դիտարկվել որպես նվերների հաշվառման ռեեստր, ու այս տեսանկյունից տարօրինակ էր, թե կոնկրետ ինչ գործողության համար է հանձնաժողովին պահանջվել է 2 տարի ֆայլի մշակման համար։
Նախկինում ԿԿՀ-ի հետ ունեցած քննարկումները տանում էին նրան, որ ինստիտուցիոնալ լուրջ գործիք պետք է մշակվի։ Այնպիսին, ինչպիսն է պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման համակարգն է, և մենք՝ որպես հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված քաղհասարակական կազմակեպություն, հենց այդպիսի ակնկալիք ունեինք»։
Փորձագետի խոսքով՝ բացի այդ, հանձնաժողովը չի էլ ներիկայացնում ողջամիտ հիմնավորումներ, թե 2 տարուց հետո հանձնաժողովն ինչու ինստիտուցիոնալ գործիք համարվող ռեեստր չի ստեղծել։ Ո՞րն է այն հիմնավոր պատճառը, որը հանգեցրել է նվերների ինստիտուցիոնալ ռեեստրի ներդրման ձախողմանը։
Մարիամ Շահնազարյան