«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում հ. 91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև) անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ:
Երևանի ավագանու այսօրվա նիստում նախագիծը ներկայացրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը։
Նախագիծն ընդունվեց՝ 24 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ ձայներով։