«Իրավական պետության հիմքը թուլացնում են»․ փաստաբանները՝ նոր փոփոխությունների մասին

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանն ասաց, որ քաղաքացիների որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը սահմանափակվելու է։

«Մրցակցային արդարադատության իրականացումն էականորեն խախտվելու է։ Բացի այդ, հասարակության խոցելի խմբերը հնարավորություն չեն ստանալու՝ պատշաճ իրավաբանական օգնություն ստանալ։ Մենք՝ փաստաբաններս, այլևս չենք կարողանալու քաղաքացիներին անվճար  իրավաբանական օգնություն տրամադրել»,-նշեց նա։

Փաստաբան Վրեժ Խաչիկյանը ևս շեշտում է՝ օրենքի ընդունմամբ փաստաբաններին փաստացի արգելվում է անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ քաղաքացիներին։

«Պետությունը ոչ միայն չի երաշխավորում սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը՝ փաստաբանների գործունեության ապահոման մասով, այլ խոչընդոտում է։ Այսինքն՝ իրավական պետության հիմքը թուլացնում են»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել