Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը:

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հրաժարվում է Եվրամիության ցանկացած դրամաշնորհից։ Նա նաև անվանել է ԵՄ-ի հետ բանակցությունների քննարկումը «ճնշման և հասարակության պառակտման գործիք»։

Միաժամանակ, դեռ հուլիսին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։ Պատճառը  «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումն էր, որը բողոքի ակցիաներ էր առաջացրել երկրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել