Եթե ​​առաջիկա շաբաթվա ընթացքում գնալու եք Հունաստան, կարդացեք այս կանխատեսումը․ Լևոն Ազիզյան

Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ։ Այս մասին գրառում է կատարել Լևոն Ազիզյանը։

«Եթե ​​առաջիկա շաբաթվա ընթացքում գնալու եք Հունաստան, կարդացեք այս կանխատեսումը։

Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են զգալի տեղումներ։ Այս շաբաթվա վերջում և հաջորդ շաբաթվա սկզբին կանխատեսումները ցույց են տալիս, որ Կենտրոնական Հունաստանում եղանակը չափազանց դինամիկ կլինի։ Սպասվում են տեղումներ, որոնք տեղ-տեղ կգերազանցեն 100-300 լ/քառ.մ, որը ոչ միայն կբարձրացնի գրունտային ջրերի և գետերում ջրի մակարդակը, այլև կբարձրացնի լեռնային շրջաններում սողանքների հավանականությունը։ Սպասվող տեղումները կտեղան այն շրջանների վրա, որոնք մոտ երկու շաբաթ առաջ տուժել են ջրհեղեղից:

Կենտրոնական Իտալիայի և Ադրիատիկ ծովի երկայնքով կձևավորվի միջերկրածովյան ցիկլոն և առաջիկա օրերին այս ցիկլոնի հետագիծը կլինի հարավ-հարավ-արևելք դեպի հարավային Իտալիա և Հոնիական ծով: Միջերկրական ծովի տաք ջրերը նախադրյալներ կստեղծեն այս ցիկլոնի ուժգնացման համար Հոնիական ծովում։ Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Արևմտյան Բալկաններում, Հարավային Իտալիայում և Հոնիական ծովում եղանակը պայմանավորված կլինի այդ ցիկլոնի ազդեցությամբ։

Տեղումները աստիճանաբար կընդգրկեն Կենտրոնական Հունաստանը, և նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում այս տարածքներում տեղումների քանակը կկազմի 200-250 լ/քառ.մ»,-հավելել է Հայհիդրոմետի տնօրենը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել