Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը նախատեսում է մինչև 5 միլիոն ռուբլու տուգանք՝ երեխա չունենալու գաղափարախոսությունը (childfree) քարոզելու արգելքը խախտելու համար, գրում է РИА Новости-ն։
Օրենքի հեղինակներն են Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ինչպես նաև Պետդումայի պատգամավորներ և սենատորներ։
Վոլոդինը ավելի վաղ նշել էր, որ «առանց երեխայի» գաղափարախոսության քարոզման արգելքը չի ներառում երեխա ունենալուց հրաժարվելու կնոջ որոշումը:
Օրենքի համաաձայն՝ քաղաքացիների համար տուգանքը կկազմի 50-ից 100 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 100-ից 200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 800 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի։ Եթե այդ խախտումները կատարվել են լրատվամիջոցների կամ ինտերնետի միջոցով, ապա քաղաքացիների համար տուգանքը կկազմի 100-ից 200 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 200-ից 400 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1-ից 4 միլիոն ռուբլի: Եթե խախտումներ կատարվեն անչափահասների շրջանում, քաղաքացիների համար դրանք կենթադրեն տուգանք 100-ից 200 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 200-ից 400 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1-ից 2 միլիոն ռուբլի: Ավելին, եթե խախտումը կապված է լրատվամիջոցների կամ ինտերնետի օգտագործման հետ, ապա տուգանքները կավելանան՝ քաղաքացիների համար՝ 200-ից 400 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 400-ից 800 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 2-ից 5 միլիոն ռուբլի։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից «առանց երեխայի» գաղափարախոսության քարոզչությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների և ինտերնետի միջոցով, նրանց կսպառնա տուգանքներով, ինչպես նաև մինչև 15 օր կալանքով և վարչական արտաքսմամբ Ռուսաստանի Դաշնությունից։