ՌԴ-ում առողջարաններից մեկի աշխատակիցը կասկածվում է 5 երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ

ՌԴ-ում առողջարաններից մեկի աշխատակիցը կասկածվում է հինգ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։

Ըստ SHOT-ի՝ 35-ամյա Դմիտրին աշխատել է Սվերդլովսկի մարզի Պերվուրալսկ քաղաքի «Սոկոլինի Կամեն» առողջարանում՝ որպես խորհրդատու։ Նախկինում տղամարդուց դժգոհություններ չեն եղել, իսկ այցելուները թողել են միայն դրական արձագանքներ։

Սակայն օրերս հինգ երեխա (երկուսը 12 տարեկան և երեքը 13 տարեկան) ծնողներին հայտնել են, որ տղամարդը, շոշափել ու շոյել է նրանց ինտիմ հատվածները, սեռական բնույթի խոսակցություններ վարել։ Այս բոլոր երեխաները տարբեր հերթափոխով առողջարանում են եղել 2023 թվականի օգոստոսից դեկտեմբեր ամիսներին, սակայն կատարվածի մասին որոշել են խոսել միայն հիմա։

Կասկածյալը բերման է ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ՝ «Սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածով։ Եթե ​​տղամարդու մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել