Նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք, հայտնում են փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ բախվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը (վարորդը՝ Մ. Ղ, ծնված 1991 թ.), այնուհետև վերջինս բախվել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային. մոտոցիկլի վարորդը տեղում մահացել է. առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: