Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ որ 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևանի Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվելու է 40 կմ/ժ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: