ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արկադի Սանասարի Խաչատրյանին և Արայիկ Ժորայի Թունյանին պարգևատրելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ Արկադի Սանասարի Խաչատրյանին պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Ժորայի Թունյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում: