Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արկադի Սանասարի Խաչատրյանին և Արայիկ Ժորայի Թունյանին  պարգևատրելու մասին:

 «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ Արկադի Սանասարի Խաչատրյանին պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Ժորայի Թունյանին  պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել