Սերժ Սարգսյանը մրցանակներ է շնորհել լավագույն քաղաքային, գյուղական մարզական համայնքներին ու բակերին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության նախագահի մրցանակներ շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրությունը և հաշվի առնելով 2013 թվականի հանրապետական ստուգատեսների արդյունքները` որոշում եմ.

1) 2013 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհել՝
1-ին տեղ՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքին,
2-րդ տեղ՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքին,
3-րդ տեղ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքային համայնքին.

2) 2013 թվականի «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհել՝
2-րդ տեղ՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղական համայնքին,
3-րդ տեղ՝ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղական համայնքին.

3) 2013 թվականի «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհել՝
1-ին տեղ՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 2-րդ, 3-րդ և 3/1-ին շենքերի բակին,
2-րդ տեղ՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15/2-րդ շենքի բակին,
3-րդ տեղ՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի «Մուշ» մարզական բակին»,- գրված է կարգադրությունում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել