Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո նախագահողը կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք լրացնելու դատաքննությունը, և լուծելով այդ միջնորդությունները, անցնում է դատական վիճաբանություններին:
Դատական վիճաբանությունները կատարվում են օրենքով սահմանված կանոններով, ընդ որում, առաջինը ելույթ է ունենում բողոք բերած անձը:
Դատական վիճաբանություններն ավարտելով` նախագահողն ամբաստանյալին տալիս է վերջին խոսքի իրավունք, որից հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ: