Դոնալդ Թրամփը հաղթում է Փենսիլվանիայում՝ առանցքային «չկողմնորոշված» նահանգում։
Այս մասին են վկայում CNN-ի և NBC News-ի կանխատեսումները։
Քվեների 95%-ի մշակման արդյունքներով Թրամփը Փենսիլվանիայում հավաքել է ավելի քան 50%-ը, Հարիսը՝ 48%-ը։ Մինչ այս Fox News հեռուստաալիքը գրել էր Փենսիլվանիայում Թրամփի հաղթանակի մասին։
Այսպիսով, վերջին կանխատեսումների համաձայն՝ Թրամփը ստանում է 266 ընտրական ձայն՝ նրան ընդամենը չորս ձայն է պակասում հաղթանակի համար։ Հարրիսն այժմ ունի 194 ընտրական ձայն։ Հաշվարկը շարունակվում է։