Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով․ Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով:

2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել  500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի քաղաքապետարանը փուլ առ փուլ կյանքի է կոչում ծրագիրը՝ ապահովելով բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունը: 

Երևանցիներին մնում է միայն հետևել կանոններին, չվնասել գույքը, քանի որ վերելակը ընդհանուր բաժնային սեփականություն է, նշանակում է՝ դրա պահպանումն ու փոխարինումը պետք է արվի տվյալ շինության սեփականատերերի միջոցներով»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել