«Դուք պնդեցիք, որ կրթական պրոցեսը սկսվել է առանց դասագրքերի խնդիրների, այնինչ ծնողները, ուսուցիչները, կրթական փորձագետները պնդում են, որ տարին 13 դասագրքի խնդրով է սկսվել»,-այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Նախարարը հետաքրքրվեց՝ լրագրողը ուշադի՞ր է լսել նախարարի՝ այդ հարցի պատասխանը․ «Եթե լսեցիք, ինչո՞ւ եք այդպիսի հարց ձևակերպում, չէ՞ որ ակնհայտորեն, հիմա մեր ցանկացած հեռուստադիտող կարող է 20 րոպե հետ տալ և լսել իմ խոսքը։
Ես հիմա կասեմ այն, ինչ-որ ասել եմ ու խնդրում եմ Ձեր որակումները զերծ պահել հարցադրումներից։ Բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին, տպագրվել են և տրամադրվել են դպրոցներին մինչև սեպտեմբերի 1-ը, պա՞րզ է Ձեզ իմ պատասխանը, պա՞րզ է։
Եթե պարզ է, ուրեմն Ձեր հետագա հարցադրումը Ձեր խնդիրն է»։
Հիշեցնենք՝ նախարարը ավելի վաղ հայտնել էր, որ դասագրքերի տպագրության գործընթացում այս տարի էլ որևէ ուշացում չի եղել․ սեպտեմբերի հենց սկզբից բոլոր դասագրքերը, որ պետք է տպագրվեին, տպագրված էին և դպրոցներին բաժանված էին։
Տեսանյութը՝ այստեղ։