«Խնդրում եմ այնպես արեք, որ դատարանի հեղինակությունը ևս մեկ անգամ մնա իր բարձունքում»․ Անդրեասյանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանին

ԲԴԽ-ում քննվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դատավորին ասաց՝ բացի հիմնավոր կասկածից, եղե՞լ է պատճառ, թե ինչու մարդուն, որը նախկինում մի քանի հանցագործությունների մեջ է կասկածվել, չի տվել կալանք, տվել է տնային կալանք, մանավանդ այն դեպքում, երբ կան կասկածներ, որ շատ ավելի անվտանգ մարդուն դատարանը կարող է տալ կալանք, իսկ ավելի վտանգավորին՝ տնային կալանք․ «Խնդրում եմ այնպես արեք, որ դատարանի հեղինակությունը ևս մեկ անգամ մնա իր բարձունքում»։

Դատավորը պատասխանեց՝ կալանք չի կիրառվել, քանի որ կա նվազագույնի սկզբունք․ «Վարչական հսկողությունը քննարկման առարկա դարձվել է, նշել եմ, որ այն բավարար չէ, քանի որ այլ վարույթով վարչական հսկողություն է կիրառված և մեղսագրվում է նոր արարք, հասել եմ տնային կալանքին։ Կոնկերտ այդ արարքը, որը մեղսագրվում է, դժվար է պատկերացնել տնից զենք իրացնել, ինչո՞ւ պետք է տնային կալանքտ բավարար չլինի անձի վարքագիծն ապահովելու համար, մյուս հանգամանքը, որ որոշակի կասկածներ ունեմ, որ հետագայում կարող է տվյալ լինել, պարզվել, որ էս մարդը չի եղել, որովհետ բոլորդ էդ տեսախցիկները տեսագրություններով եթե ստացվեր, կարող էր պարզվել՝ էս անձը ենթադրյալ հանցանք կատաչած անձը չէ։

Երրորդը, խոսք է գնում միջին ծանրության հանցանքի մասին, եթե մենք վիճակագրություն ունենանք, կտեսնենք՝ ինչքան քիչ դեպքերում է նույնիսկ կալանքի միջնորդություն ներկայացվում կամ դատարանների կողմից բավարարվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել