Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհված իրանցի զինվորների թիվը հասել է չորսի, հաղորդում է IRNA գործակալությունը։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Իրանը Իսրայելի հարձակման համար մեղադրում է ԱՄՆ-ին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը, մեկնաբանելով Իրանի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումը, հայտարարել է, որ «ԱՄՆ-ի մեղսակցությունն այս հանցագործությանը ակնհայտ է»։