Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Թբիլիսիում իշխող կուսակցությունը ստացել է ձայների 45,54 տոկոսը, իսկ մյուս կուսակցությունները՝ 45,8 տոկոսը։
ԿԸՀ-ի նախնական տեղեկություններով՝ հանրապետության 3085 ընտրատեղամասերի տվյալների հաշվարկից հետո, որը մոտ 99%-ն է, «Վրացական երազանքը» ստանում է ավելի քան մեկ միլիոն ձայն, այսինքն՝ 54,2%։
Ըստ այդ տվյալների՝ օրենսդիր մարմին են մտնում նաև 5 տոկոսի շեմը հաղթահարած հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝
«Միասնություն-Ազգային շարժում» (մոտ 10%),
«Կոալիցիա հանուն փոփոխությունների» (մոտ 11%),
«Ուժեղ Վրաստանը»։ (մոտ 8,7%)
«Վրաստանի համար» (մոտ 7,7%)։
Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն ճանաչում շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։