Իրանում զոհերի թիվն ավելացել է

Իրանի տարածքում իսրայելական հարձակման հետևանքով զոհված իրանցի զինվորների թիվը հասել է չորսի, հայտնում է իրանական IRNA գործակալությունը, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի տարածքում Իսրայելի օդային հարձակման ժամանակ երկու զինվորական է զոհվել։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել