«Տևական ժամանակ է՝ բոլորի ուշադրության կենտրոնում է Գյումրի համայնքի շուրջ կատարվածը։ Չհամակերպվելով այն փաստի հետ, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիրը» չունի լիարժեք իշխանություն, այսօր իշխանական մեքենան լծվել է այդ փաստը շտկելու աշխատանքով։ Դուք փորձում եք իշխանությունը նվաճել նաև Գյումրիում։ Ինչքա՞ն է շարունակվելու Ձեր իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառումը»,-այս մասին Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Նկոլ Փաշինյանը հարցին արձագանքեց հարցով․ «Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում»։ Պատգամավորն ասաց, որ խոսակցություններ կան, որ «Բալասանյան» դաշինքը վայր է դնում մանդատները։
-Այսինքն այդ մեծ ելույթը այդ մասի՞ն էր։
-Այդ մասին չէ, բայց տեսնում ենք, որ Ախուրյանում էլ նույնը կատարվեց, Ալավերդիում էլ։
-Որ այդքան տեղեկացված եք, մեզ էլ ասեք՝ Գյումրիում ի՞նչ է կատարվելու։
-Ասեմ՝ ինչ է կատարվելու։ «Բալասանյան» դաշինքը հանձնելու է իշխանությունը և իմ կարծիքով՝ դուք արտահերթ ընտրության կգնաք։
-Եղավ, շնորհակալություն։
-Խնդրեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։