Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե ՀՀ Քաղաքացիական դատավարության oրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և կայացնում է որոշում գործը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:
Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Հարկ է հիշել, որ վերաքննիչ բողոք կարելի է բերել ոչ բոլոր միջանկյալ դատական ակտերի դեմ, այլ միայն այն ակտերի, որոնց դեմ վերեաքննիչ բողոք բերելու իրավունքը նախատեսվում է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով: