Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարները

Դատավորի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարներից:

Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում՝
1) վարչական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 14.47 տոկոսով.
2) վերաքննիչ դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 28.94 տոկոսով.
3) վճռաբեկ դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 48.23 տոկոսով.
Դատարանի նախագահը ստանում է դրամական հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 25 տոկոսի չափով, վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝ պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով:Յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար. առաջին 5 տարիների համար՝ յուրաքանչյուր տարի 2-ական տոկոսի (ընդամենը 10 տոկոս), իսկ 6-րդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոսի չափով:

Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում:

Ինչպես նաև եթե Արդարադատության խորհուդը որոշում է կայացնում դատավորին խիստ նկատողւթյուն հայտարարելու մասին, ապա հնարավոր է դատավորից մեկ տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել