Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում: «Լուրերին» այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել