ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝
Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝
Ռուբեն Արտուշի Բաբայանին թատերական ռեժիսոր,
Մովսես Խորենացու մեդալով՝
Էլֆիկ Նշանի Զոհրաբյանին դերասան, դրամատուրգ»: