Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանն անցնել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Կ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացու հաղորդման` Դավիթաշեն վարչական շրջանի տարածքում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան Դ. Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք: 
ՀՔԾ-ի փոխանցմամբ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել