Ո՞ր մեսսենջերն է ավելի անվտանգ․ մեդիափորձագետը մանրամասնում է

«Ո՞ր մեսսենջերն է ավելի անվտանգ․ առաջինը՝ եթե ձեր հեռախոսի մեջ լրտեսական ծրագիր կա, որին հայերեն «վիրուս» ենք ասում՝ բացարձակ կապ չունի՝ որ մեսսենջերով եք խոսում, ինքը ուղղակի միկրոֆոնից է ձայնը վերցնելու»,- մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձել է թեմային՝ ո՞ր մեսսենջերն է ավելի անվտանգ։

«Եթե խոսում ենք այն դեպքերի մասին, որ ձեր հեռախոսը վարակված չէ, այստեղ կարևոր է հասկանալ՝ կա 2 տիպի գաղտնագրում։ Մեկը՝ երբ որ գաղտնագրվում է ընթացքում։ Դա նշանակում է՝ երբ հատուկ ծառայությունները կապի ներթափանցում անեն, չեն կարողանա բովանդակությունը հասկանալ։ Բայց հենց հասնում է տեղ՝ ինքը պահվում է բաց տեսքով։

Ենթադրենք, եթե Instagram-ով եք զրուցում, մեր ոստիկանությունը չի կարող կարդալ, թե դուք ինչ եք իրար գրում, բայց Instagram-ի ադմիններին դա հասանելի է, իրենք տեսնում են՝ դուք ինչ եք գրել։ Եթե անգամ երկու կողմից ջնջում եք, իրենց մոտ դա մնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել