Ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված ու սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հոգիների խաղաղության համար:
Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմից։
Կոչ ենք անում միահամուռ կերպով մեր աղոթքները վերառաքենք Ամենակարող Տիրոջը, որ Նա խաղաղություն տա ննջեցյալների հոգիներին ու մխիթարություն բերի նրանց ընտանիքներին և մեր ազգին` մեր ունեցած կորուստների համար: