Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրեց, որպեսզի վերջինս իր ենթակայի սանձերը ձգել, այլապես դատարանում «այլ բան կլինի»։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին քննարկում է Անուշ Գինոսյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նշենք, որ նախագիծը ներկայացրել ենք հենց «Հանրային ձայն»-ի անդամները։
«Ես ցուցակում հայտնվել եմ Վարդան Ղուկասյանի կամքով, կամակատարը եղել է Վահան Ավագյանը։ Թող չկանգնի ու լրագրողների մոտ ասի, թե ինքն է ինձ ցուցակում ներառել։ Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը, անգամ հայհոյանքներով, դու էստեղ նստած չէիր լինի։ Անշնորհակալությունը լավ բան չի։ Կերակրող բռի մեջ չեն թքում»,-նշեց Գինոսյանը։