«Եթե Վարդան Ղուկասյանը չլիներ, դու էստեղ նստա չէիր լինի․ կերակրող բռի մեջ չեն թքում»․ «Հանրային ձայնի» մեկ անդամը՝ մյուսին

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրեց, որպեսզի վերջինս իր ենթակայի սանձերը ձգել, այլապես դատարանում «այլ բան կլինի»։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին քննարկում է Անուշ Գինոսյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նշենք, որ նախագիծը ներկայացրել ենք հենց «Հանրային ձայն»-ի անդամները։

«Ես ցուցակում հայտնվել եմ Վարդան Ղուկասյանի կամքով, կամակատարը եղել է Վահան Ավագյանը։ Թող չկանգնի ու լրագրողների մոտ ասի, թե ինքն է ինձ ցուցակում ներառել։ Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը, անգամ հայհոյանքներով, դու էստեղ նստած չէիր լինի։ Անշնորհակալությունը լավ բան չի։ Կերակրող բռի մեջ չեն թքում»,-նշեց Գինոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել